Վրաստանի վարչապետ և «Վրացական երազանքի» նախագահ Իրակլի Կոբախիձեն ներկայացրել է կուսակցության քաղխորհրդի հայտարարությունը, որը արձագանքում է Վրաստանի վրա «եվրոպական բյուրոկրատիայի կողմից լայնածավալ, անհիմն և հաճախակի հարձակումներին»։ Նա ընդգծել է, որ ճնշումը վրացական ղեկավարության վրա շարունակվում է, քանի որ «Վրացական երազանք»-ը հրաժարվում է երկրորդ ճակատ բացել Ռուսաստանի դեմ։               
 

Միջազգային կառույցները լռություն են պահպանում հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունների կապակցությամբ. Ալի Հասանով

Միջազգային կառույցները լռություն են պահպանում հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունների կապակցությամբ. Ալի Հասանով
29.04.2016 | 17:30

Ադրբեջանական APA գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի՝ հասարակական-քաղաքական հարցերով բաժնի պետ Ալի Հասանովը մեկնաբանել է վերջին օրերին հայկական կողմի ինտենսիվ հրետակոծությունները: Լրատվամիջոցի պնդմամբ՝ «Գրադ» կայանքներից ու խոշոր տրամաչափի հրանոթներից կրակոցների արդյունքում Աղդամի շրջանում սպանվել է 1 և վիրավորվել 8 մարդ, 4-ի վիճակը գնահատվում է ծանր: Այս երեք օրերին լուրջ վնաս է պատճառվել մոտ 100 տների, ավերվել են և բնակության համար ոչ պիտանի են դարձել տասնյակ շինություններ, լուրջ վնաս է հասցվել գույքին, վարչական շենքերին, կոմունալ ենթակառուցվածքներին: Ալի Հասանովը հայտարարել է. «Միջազգային կազմակերպությունները, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները լռում են, որ հայկական զինված ստորաբաժանումները վերջին օրերին հրետակոծում են շփման գծի երկայնքով ընկած բնակավայրերը: Ցավով պետք է ընդգծել, որ այս օրերին միջազգային կառույցները, այդ թվում նաև հակամարտության կարգավորմամբ անմիջականորեն զբաղվող ԵԱՀԿ Մինսկի խումբը, այդ կառույցի մեջ մտնող երկրները որևէ վերաբերմունք չեն հայտնել հայերի ինտենսիվ հրետակոծությունների կապակցությամբ»: Հասանովը նկատել է, որ ապրիլի սկզբին (քառօրյա պատերազմի ժամանակ), նրանք անմիջապես արձագանքել են իրավիճակի սրացմանը.

«Ներկայիս իրավիճակում այդ կառույցների լռությունը մեզ հիմք է տալիս ասելու, որ միջազգային կազմակերպությունների և մասնավորապես ԵԱՀԿ Մինսկի խմբի բոլոր ջանքերը ուղղված են ստատուս քվոյի պահպանմանը: Համարում ենք, որ այդպիսով Ադրբեջանի դեմ ամենաբաց ձևով կիրառվում են երկակի ստանդարտներ»: Ալի Հասանովը «մոռացել է» ասել, որ Ադրբեջանը խախտում է միջազգային կոնվենցիան՝ զորքն ու զինուժը տեղակայելով բնակեցված տարածքում: Իսկ «մոռացել է», որովհետև չէր կարող ասել, որ Ադրբեջանը հարվածի տակ է դնում իր բնակչությանը՝ ապացուցելու հայերի «ագրեսիան»:

Դիտվել է՝ 2178

Մեկնաբանություններ